Իրանի հարավ-արեւմուտքում ավելի քան 60 հազար մարդու են տարհանում հեղեղումների պատճառով

17:39   10 Ապրիլ 2019    200

Իրանի իշխանությունները հեղեղման սպառնալիքի պատճառով ավելի քան 60 հազար բնակիչների են տարհանում երկրի հարավ-արեւմուտքի Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքից:

Այդ մասին, ապրիլի 10-ին գրել Է Daily Mail-ը՝ հղում անելով Tasnim իրանական լրատվական գործակալությանը:

Համապատասխան կարգադրությունն ստորագրել Է նահանգապետ Գոլամռըզա Շարիաթին: Նրա խոսքով՝ տարհանումն իրականացվում Է նախազգուշական նկատառումներով:

Հեղեղումը, որն սկսվել Է մարտի վերջին, մոլեգնել Է Իրանի 31 նահանգներից 25-ում: Առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Խուզիստան եւ Լուրեստան արեւմտյան նահանգներում: Տարերքի հարվածից առնվազն 70 մարդ Է զոհվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները