ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն համաձայնության են եկել առեւտրի պայմանագրի կատարման վերահսկողության շուրջը

11:26   11 Ապրիլ 2019    156

ԱՄՆ-ը եւ Չինաստանը նախնական համաձայնության են հասել, թե կողմերն ինչպես կիրականացնեն առեւտրական հարցերի շուրջն իրենց կողմից քննարկվող համաձայնագրի կատարման վերահսկողությունը:

Ապրիլի 10-ին այս մասին CNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

«Մենք մեծավ մասամբ ընդհանուր կարծիքի եկանք վերահսկողության մեխանիզմի վերաբերյալ»,- ասել Է նա: Նախարարի խոսքով՝ Պեկինը եւ Վաշինգտոնը համաձայնեցրել են որոշ հարցեր, որոնք վերաբերում են այն կառույցների ստեղծմանը, որոնք կկատարեն այդ խնդիրը: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան»,- հավելել Է նա: Մնուչինն ուշադրությունը բեւեռել Է այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս փուլում մտադիր չԷ «սահմանել կամայական ժամկետներ», որոնց ընթացքում հարկ լինի ավարտել կոնսուլացիաներն առեւտրական հարցերի շուրջը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավարը նշել Է, որ արդյունավետ Է համարում շարունակվող կոնսուլտացիաները ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՉԺՀ  


Վերնագիրի այլ պիտակները