Լարվածու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում

14:16   12 Ապրիլ 2019    248

Այսօր՝ ապրիլի 12-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։

Բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր բոլորը Արծվաշեն համայնքի բնակիչներ են, արդարացիորեն բարձրաձայնում ու պահանջում են, որպեսզի կառավարությունը վերջապես 30 տարվա մեջ առաջին անգամ ուշադրություն դարձնի իրենց պահանջներին ու խնդրանքներին. «1992 թվականին Արծվաշենի անկումից հետո 4 կառավարություն է փոխվել և մեր՝ արծվաշենցիներիս արդար պահանջը ոչ մեկը չի կատարել։

Միշտ խաբել են ընտրությունից ընտրություն, որ արծվաշենցիների խնդիրը կքննարկեն, սպառիչ պատասխան կտան, մեզ՝ գյուղը կորցրածների համար գոնե չնչին նյութական օգնություն կտան, սակայն 30 տարի է, մեք ապրում ենք Ճամբարակի տարածքում ու մինչև էսօր մենք նույնիսկ չունենք սեփականաշնորհված հողեր։

Մեր արտոնությունները սահմանափակ են։ 92 թվականին ներքին կարգով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ներքին հրամանով չեն թողել, որ արծվաշենցիները որևէ քաղաքում բնակություն հաստատեն, որպեսզի Ճամբարակի սահմանները չդատարկվեն։

Այսօր արծվաշենցին ունի սահմանին կանգնած մոտ 2 հազար զինվոր ու, ստացվում է, որ մեր զինվորն արժեք չունի պետության համար։ Այսօր, եթե որևէ մի վթար է լինում, կամ բնական աղետ, միլիոններ են տրամադրում, իսկ երբ 700-ից ավելի տնտեսություն ունեցող արծվաշենցուն է հասնում բանը, արդեն պետությունը դառնում է սնանկ ու ոչ մի լումայով չի կարողանում օգնել մեզ։

Այսօր մենք ողջ համայնքով ուզում ենք դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, որպես նախկին խորհրդային միության քաղաքացիներ, որպեսզի մեզ ապաստան տրամադրեն»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին նաև, որ ցանկանում են ողջ արծվաշենցիներով երթով հասնել Երևան և կառավարության դիմաց պահանջել հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյաաի հետ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, քանի որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանթրոսյանը խոստացել են, որ հանդիպելու են ժողովրդի ետ, սակայն նշված անձինք դարձել են «Նոյի ագռավ». «Ջրհեղեղից հետո ագռավին ուղարկեցին՝ խաբար բերի, գնում ու գնում ա։

Հիմա Պապիկյանն ու Սանոսյանը լրիվ Նոյի ագռավ են դառել։ Չգիտենք՝ ով ա լինելու մեզ համար աղավնին, որ մի լավ լուր բերի։ Արդեն 3 ժամ է, սպասում ենք նրանց, սակայն չեն բարեհաճում։ Հիմա ստիպված արդեն դուրս ենք գալու ու գնանք Երևան ու մեր խնդիրների լուծումը պահանջելու ենք անձամբ Նիկոլ Փաշինյանից»։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները