«Նախագահ Թրամփը եւ նախագահ Մունը քննարկել են մեր երկու երկրների փոխադարձ նպատակները Հյուսիսային Կորեայի վերջնական, ամբողջությամբ ստուգման ենթակա ապամիջուկայնացման վերաբերյալ, ինչպես նաեւ Հանոյի գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի առաջմղման ճանապարհները: Նախագահ Թրամփը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ շատ լավ հարաբերություններ ունի, եւ նշել, որ նրա հետ երկխոսության դուռը բաց է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երկու առաջնորդները հաստատել են Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցերում սերտ համակարգման եւ համագործակցության կարեւորությունը, ինչպես նաեւ քննարկել են տնտեսության մեջ երկկողմ համագործակցության հարցեր, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսին Սինգապուրում, երկրորդը՝ 2019-ի փետրվարին Հանոյում: Կողմերին առայժմ չի հաջողվել համաձայնության գալ ապամիջուկայնացման համաձայնագիր կնքելու եւ Կորեական թերակղզու անվտանգության երաշխիքների շուրջ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կիմ-Չեն-Ըն
Թրամփ