Պոմպեոն Չինաստանին եւ ՌԴ-ին մեղադրել է Վենեսուելայում իրադրության սրման մեջ

10:11   13 Ապրիլ 2019    192

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանին եւ Ռուսաստանին մեղադրել է Վենեսուելայում իրադրության սրման մեջ:

Նա այս մասին հայտարարել է Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայության շրջանակում Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերայի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը Չինաստանի ֆինանսավորումը երկարացնում է Վենեսուելայում ճգնաժամը: «Մադուրոյի ռեժիմին հատկացված չինական սուբսիդիաները օգնել են արագացնել եւ երկարացնել այս երկրում ճգնաժամը»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով, որ Չինաստանը 60 մլրդ դոլարից ավելի ներդրումներ է արել՝ «առանց որեւէ սահմանափակման»:

Նա նշել է, որ «Չինաստանը եւ մյուսները երեսպաշտորեն կոչ են անում չմիջամտել Վենեսուելայի գործերին, բայց իրենց ֆինանսական միջամտությունն օգնել է այս երկրի կործանմանը»:

Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ խոշոր առեւտրային գործընկերն է, բայց նրա «առեւտրային գործունեությունը հաճախ սերտորեն կապված է ազգային անվտանգության, տեխնոլոգիական նպատակների, մտավոր սեփականությունը գողանալու ցանկության հետ»:

Նա քննադատել է նաեւ Ռուսաստանի կապերը Կուբայի, Նիկարագուայի եւ Վենեսուելայի առաջնորդների հետ:

«Ակնհայտ սադրանք էին Վենեսուելայում զինվորականների տեղակայումը եւ ուսումնական կենտրոնի բացումը,- ասել է նա: - Մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանն այս երկրում սրի առանց այն էլ շատ վտանգավոր իրավիճակը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները