Թուրքիան «չի ձգի» ԱՄՆ պոտենցիալ պատժամիջոցները

09:00   14 Ապրիլ 2019    101

Թուրքիան «չի ձգի» ԱՄՆ-ի պոտենցիալ պատժամիջոցները՝ կապված ռուսական Ս-400 համակարգերի հետ, եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաամերիկյան տրամադրությունների պատճառով չպետք է զոհաբերի երկրի տնտեսությունը։

Այս մասին թուրքական «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խորհրդատու Ջոն Սիթիլիդեսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եթե Թուրքիան պաշտոնապես գնա դեպի հետադիմություն, նա կարող է ստիպված վարկ վերցնել ԱՄՀ-ից, որպեսզի փրկի իր տնտեսությունը»,- ասել է Սիթիլիդեսը՝ հավելելով, որ անվերահսկելի արժեզրկումը, գործազրկությունը եւ լուրջ պարտքային ճգնաժամը թակում են Անկարայի դուռը։

Սիթիլիդեսի հայտարարությունը նման է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանություններին, որոնք նախազգուշացնում են, որ Անկարայի կողմից ռուսական հրթիռների գնումը կարող է հանգեցնել ԱՄՆ պատժամիջոցների եւ սպառնալիքի տակ դնել F-35 կործանիչների ծրագրին Թուրքիայի մասնակցությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները