Պորոշենկոն Զելենսկու հետ բանավեճի պայման է առաջադրել

19:25   14 Ապրիլ 2019    183

Ուկրաինայի նախագահի թեկնածու և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պայման է առաջ քաշել, որի կատարման դեպքում կմասնակցի մարզադաշտում մրցակից Վլադիմիր Զելենսկու հետ բանավեճի:

Այս մասին հաղորդում է УНИАН-ը:

Պորոշենկոյի շտաբում հայտարարել են, որ բանավեճը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե դրա եթերային ժամը չզուգադիպի «Հանրայինի» նշանակած բանավեճի ժամի հետ:

«Եթե այն այնպիսի ժամի դրված լինի, որ զուգադիպի Հանրային ալիքի նշանակած ժամի հետ, ապա Պորոշենկոն, որպես օրինապահ քաղաքացի, կգնա Հանրային ալիք»,- հայտարարել է Պորոշենկոյի շտաբի ներկայացուցիչ Օլեգ Մեդվեդևը:

Հանրային ալիքով բանավեճը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 20:00-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկոն-Զելենսկու  


Վերնագիրի այլ պիտակները