ԱՄՆ բլիցկրիգը Վենեսուելայում ձախողվեց․ Սերգեյ Լավրով

12:20   15 Ապրիլ 2019    193

Միացյալ Նահանգներն ամեն պարագայում չի հուսահատվում եւ փորձում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հեռացնել իշխանությունից այն դեպքում, երբ նրա նախաձեռնած պետական հեղաշրջման բլիվկրիգը այդ երկրում ձախողվեց։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, նախարար Լավրովը մասնավորապես ասել է․ «Վենեսուելան բոլորի տեսադաշտում է։

Հեղաշրջման բլիցկրիգը իհարկե ձախողվեց, սակայն օրինական նախագահին իշխանազրկելու նպատակից ամերիկացիները չեն հրաժարվում»,- ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում ելույթ ունենալով։

Լավրովը նշել է, որ Միացյալ Նահանգներում դեռեւս շարունակում են հավատալ, որ բացառիկ առաքելություն ունեն եւ չհաշտվելով աշխարհում իրենց ազդեցության նվազման ու 21-րդ դարի իրողությունների հետ՝ ոչնչացնում են մյուս երկրները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները