Boeing-ը B-1 եւ B-52 ռմբակոծիչների արդիականացման 14 մլրդ դոլարի պարտավորագիր Է ստացել

15:28   15 Ապրիլ 2019    190

Boeing ընկերությունն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ կնքել Է B-1 Lancer եւ B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների հավաքակազմի արդիականացման պարտավորագիր:

Ավիաշինական ընկերությունը 14,3 միլիարդ դոլար կստանա 10 տարվա ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, հաղորդել Է Պենտագոնն իր կայքում:
«Boeing-ի հետ կնքվել Է B-1 եւ B-52 սպառազինությունների համակարգերի կատարելագործման, արդիականացման, նախագծման եւ փորձարկման՝ 14,3 միլիարդ դոլար գումարի պարտավորագիր,- նշել Է պաշտպանական գերատեսչությունը:- (Պլանավորվող) աշխատանքներն, ինչպես սպասվում Է, կավարտվեն 2029 թվականի ապրիլի 11-ին»:

Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, ռմբակոծիչների արդիականացումը կհանգեցնի «դրանց խոցող ունակության մեծացման, շահագործման ժամկետի երկարացման, ինչպես նաեւ սպասարկման պարզեցման»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing  


Վերնագիրի այլ պիտակները