Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Քաղաքացիական եւ ռազմական ուղղությամբ համագործակցությունը լիովին դադարեցված Է»,- ասել Է դիվանագետը: Նրա խոսքով, շփումների կասեցման նախաձեռնողը դարձել Է Հյուսիսատլանտյան դաշինքը:
Գրուշկոն հավելել Է, որ ՆԱՏՕ-ն չունի հարաբերությունների ստեղծված ճգնաժամից դուրս գալու պլան Մինչդեռ Մոսկվան հույս ունի, որ դաշինքի հետ ռազմական հակամարտությունից կհաջողվի խուսափել:
«Դա աղետալի կլիներ ողջ մարդկության համար»,-հայտարարել Է դիվանագետը: Նա նաեւ անհանգստություն Է հայտնել այն կապակցությամբ, որ դաշինքի ռազմական ծախսերը Ռուսաստանի համապատասխան ծախսերը գերազանցում են 22 անգամ:
Հեշթեգներ:
ՌԴ
ՆԱՏՕ