Մակրոնը տաճարի հրդեհման կապակցությամբ հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին

09:32   16 Ապրիլ 2019    187

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհման կապակցությամբ հետաձգել է երկուշաբթի երեկոյան նախատեսված իր ուղերձը քաղաքացիներին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատից մի պաշտոնյա։

Նախագահը պետք է ամփոփեր երկրում անցկացվող ազգային բանավեճերի արդյունքները եւ հայտարարեր այն միջոցների մասին, որոնց կդիմի կառավարությունը «Դեղին ժիլետների» ցույցերի դեպքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները