Ֆրանսիայում հանգանակություն է սկսվել Նոթր Դամի վերականգնման համար

09:42   16 Ապրիլ 2019    201

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել, կազմակերպության կայքում է հայտնվել «Փրկենք Նոթր Դամը» համապատասխան բաժինը:

Օգտատերերին առաջարկվում է վճարում կատարել 50-ից մինչեւ 500 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այլընտրանքն է ամսական ավելի քիչ գումարի վճարումը՝ 10-ից մինչեւ 100 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղվեն Փարիզի աստվածամոր տաճարին»,- նշված է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները