Կանադայում տղամարդը կրակել է իր չորս ծանոթի վրա

09:54   16 Ապրիլ 2019    216

Կանադայի Պենտիկտոն քաղաքի տարբեր հատվածներում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել:

Աղբյուրի փոխանցմամբ` քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Թեդ դե Ժագերի խոսքով` հրաձիգը հանձնվել է իրավապահ մարմիններին` ներկայանալով ոստիկանական բաժանմունքներից մեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անձի ինքնությունը չի հրապարակվել, սակայն արդեն հայտնի է, որ նա չի սպանել պատահական անցորդների: Նրա զոհերը եղել են իր ծանոթները, որոնք ապրել են քաղաքի երկու տարբեր հատվածներում: Հրաձիգը կալանավորված է, նրա արարքի շարժառիթները հստակեցվում են:

Նշվում է, որ Պենտիկտոն քաղաքը գտնվում է Վանկուվերից մոտ 400 կմ արևելք: Այն Բրիտանական Կոլումբիա նահանգի ամենամեծ քաղաքն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները