Իտալացի մասնագետները կուսումնասիրեն Լեոնարդո դա Վինչիի

12:37   02 Մայիս 2019    542

Իտալացի երկու մասնագետներ նախատեսում են ուսումնասիրել Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ն:

Հետազոտության կենթարկվեն արվեստագետի մազերը, որոնք հայտնաբերվել են ԱՄՆ մասնավոր հավաքածուներից մեկում:

The Guardian-ի փոխանցմամբ, 2019 թ. մայիսի 2-ին` նկարչի մահվան 500-րդ տարելիցի կապակցությամբ, նրա ծննդավայրում՝ Տոսկանայի Վինչի քաղաքի թանգարանում առաջին անգամ կցուցադրվի հանրահայտ նկարչի մազի մի հատված:

«Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում մենք գտանք նկարչի մազերից հատվածներ: Դա եզակի գտածո է, որը մեզ հնարավորություն կտա ուսումնասիրել Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ն», – ասաց թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեցոսին:

2016-ին գիտնականները հայտարարել էին, որ ուսումնասիրել են Լեոնարդո դա Վինչիի եղբոր ընտանեկան շավիղը: Նրանք արդեն ունեցած կենսազանգվածն այժմ կհամեմատեն Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ի, ինչպես նաև նրա գերեզմանի մասունքների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեոնարդո-դա-Վինչի  


Վերնագիրի այլ պիտակները