Հնագետները 4000-ամյա սրբազան դամբարան են բացել

16:20   08 Մայիս 2019    472

Հնդիկ մասնագետները երկու սարկոֆագ են գտել, որոնք մոտ 4 հազար տարեկան են, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով Archaeology News Network-ին։

Նշվում է, որ գտնվել են «ոտքերի վրա երկու դագաղներ»՝ երկու մարդու մնացորդներով, գտածոն ուշ խարապյան դարաշրջանին է վերաբերում (այսինքն՝ մ.թ.ա. երկրորդ հազարամյակին)։

Դամբարաններից մեկում կնոջ կմախք էր, սուր, ոսկե ուլունքներ, ապարանջան՝ կիսաթանկարժեք քարերով, նիզակ, խեցե իրեր։ Դամբարանը աղյուսի ութ շերտից էր բաղկացած։ Այդտեղ նաեւ կավե ամանեղենի մնացորդներ եւ կենդանիների ոսկորներ կային։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները