ԱՄՆ-Իրան պատերազմն ավելի ծանր կլինի, քան Իրաքի պատերազմը

20:52   15 Մայիս 2019    166

ԱՄՆ-Իրան պատերազմն ավելի ծանր կլինի, քան Իրաքի պատերազմը:

Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը այն հարցմանը, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Մերձավոր Արեւելք 120000 զինծառայող ուղարկելու ծրագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ գաղափարը, հաղորդագրությունների համաձայն, առաջարկել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որն Իրաքի թեժ հակամարտության ժամանակ աշխատում էր Ջորջ Բուշի վարչակազմում:

«16 տարի առաջ ԱՄՆ-ն իր պատմության ամենակոպիտ սխալը թույլ տվեց՝ հարձակվելով Իրաքի վրա»,- հայտարարել է Սանդերսը Periscope-ի ուղիղ եթերում: Բացի այդ, նա Բոլթոնին պատերազմի աջակից է անվանել:

«Կարծես թե, Ջոն Բոլթոնը ցանկանում է պատերազմել Իրանում, որն, իմ կարծիքով, ավելի ծանր կլինի, քան Իրաքում»,- ասել է Սանդերսը:

Նա նաեւ հայտնել է, որ աշխատում է Կոնգրեսում կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, որը նախագահ Թրամփին կստիպի Կոնգրեսից թույլտվություն խնդրել՝ Իրանում ռազմական գործողություններին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հերքել էր Times-ի տեղեկությունները՝ դրանք «ֆեյք նորություն» անվանելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները