Կաննի կինոփառատոնն Ալեն Դելոնին պարգեւատրել Է բարձրագույն պարգեւով նրա արտիստական կարիերայի համար

12:17   20 Մայիս 2019    458

Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» հանձնվել Է դերասան Ալեն Դելոնին:

Կինեմատոգրաֆի բնագավառում ակնառու կարիերայի համար այդ պարգեւին նա արժանացել Է փառատոնի կազմկոմիտեի որոշմամբ, որը դափնեկրին անվանել Է կինոարվեստի «կենդանի լեգենդ եւ մոլորակի կուռք»:

Արարարողությունը մայիսի 19-ին կայացել Է պալատի գլխավոր դահլիճում, որտեղ տեղի Է ունենում Կաննի 72-րդ փառատոնը: Կազմակերպիչները ջանացել են արարողության տալ ջերմ, ընտանեկան բնույթ: Պարգեւը դերասանին Է հանձնել թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անուշկա Դելոնը: «Ես այս մրցանակն Ալեն Դելոնին եմ հանձնում ոչ որպես նրա դուստր, այլ որպես սկսնակ դերասանուհի, սա պարգեւ Է սերնդից սերնդի»,- ասել Է նա լրագրողներին:

Դելոնի խոստովանությամբ՝ ինքը «հպարտություն Է զգում իր անցած մասնագիտական ուղու համար»: Դերասանը նկարահանվել Է ավելի քան 90 ֆիլմում: Նա հռչակվել Է «Այրող արեւի ներքո»(Plein soleil, 1960), «Ռոկկոն եւ նրա եղբայրները» (Rocco e i suoi fratelli, 1961), «Ընձառյուծը» (Le Guepard,1963), «Լողավազան»(La Piscine, 1969) կինոնկարներում կատարած իր աշխատանքով: Պարգեւի հանձնման առթիվ մայիսի 19-ին ցուցադրվել Է դերասանի կարիերայի առավել դրամատիկ ֆիլմերից մեկը՝ «Պարոն Քլայնը» (Monsieur Klein, 1976):

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանն   Ալեն-Դելոն  


Վերնագիրի այլ պիտակները