Հայտնի է Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտի օրը և մրցակիցը. պաշտոնական

10:09   05 Հունիս 2019    286

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտը կկայանա սեպտեմբերին:

Ինչպես տեղեկացնում է UFC-ի Twitter-ի պաշտոնական էջը, Խաբիբի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Դաստին Պորյեն: Մենամարտը կկայանա սեպտեմբերի 7-ին UFC 242 մրցաշարի շրջանակում: Մարզիկները կմրցեն Աբու-Դաբիում:

Հիշեցնենք, որ Խաբիբի հավանական մրցակիցներն էին Կոնոր Մաքգրեգորը, Թոնի Ֆերգյուսոնը և Պորյեն: Նրանցից UFC-ն ընտրել է հենց Պորյեին:

Hayatsk.info

Հեշթեգներ: UFC   Նուրմագոմեդով  


Վերնագիրի այլ պիտակները