ԱՄՆ-ն արգելել է կրուիզային նավերի մուտքը Կուբա

10:29   05 Հունիս 2019    436

ԱՄՆ-ն արգելել է կրուզիային նավերի մուտքը Կուբա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ուղևորությունների ամենատարածված ձևը՝ կրթական նպատակով խմբակային ճամփորդություններն արգելելու իր որոշման մասին: Կարգելվի նաև ավտոմեքենաների և մասնավոր ինքնաթիռների մատակարարումը Կուբա: Միացյալ Նահանգները խոստովանում է, որ իրենց նոր պատժամիջոցների թիրախը զբոսաշրջությունն է:

«Այդ գործողություններն անմիջական կապ ունեն զբոսաշրջության ոլորտի հետ, որը տնտեսական առումով սերտորեն կապված է կուբայական անվտանգության, ռազմական և հետախուզական մարմինների հետ: Քողարկված զբոսաշրջությունն օգնել է Կուբայի զինվորականներին լցնելու իրենց գրպանները», - ասվում է ամերիկյան գերատեսչության հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները