Զախարովան պատասխանել է «Ղրիմի վերադարձման» Զելենսկու ռազմավարությանը

12:24   05 Հունիս 2019    385

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է տեղեկությունները, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմը պատրաստում է «Ղրիմի վերադարձման» ռազմավարություն:

Այս մասին գրում է Gazeta-ն։ Զախարովայի խոսքերով, Ղրիմի թերակղզու բնակիչները 2014թ․-ին որոշում կայացրել են, թե ում է պատկանում այն։ «Մինչ օրս ուկրաինացիներին ուղղված տուն վերադառնալու կոչին միայն Սաակաշվիլին է արձագանքել», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել էր, որ Բրյուսել Զելենսկու առաջին արտասահմանյան այցի ժամանակ նախագահը պատրաստվում է քննարկել Ղրիմի վերադարձման ռազմավարությունը ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի պաշտոնյաների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները