Դանիայում խորհդարանական ընտրություններ են անցկացվում

12:54   05 Հունիս 2019    395

Ֆոլքեթինգի (Դանիայի միապալատ խորհրդարան) 69-րդ ընտրությունների ընտրատեղամասերը բացվել են չորեքշաբթի ազգային տոնի՝ Սահմանադրության օրը:

179 մանդատների համար պայքարելու են 13 կուսակցություններից 900 թեկնածուներ: Օրենդիր մարմնում 4 տեղ նախատեսված է երկու ինքնավարությունների՝ Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների ներկայացուցիչների համար: Նրանք թագավորության կազմում լայն ինքնակառավարման իրավունք ունեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 20:00-ին: Այդ ժամանակ հայտնի կդառնան էքզիթ փոլերի արդյունքները: Հարցումները ցույց են տալիս, որ ընտրական զանգվածի 10-12 տոկոսն իր նախընտրությունների հարցում կկողմնորոշվի հենց ընտրությունների օրը: Արտասահմանում գտնվող ոչ բոլոր դանիացիները կկարողանան քվեարկել. երկրի բնակիչները կամավոր կորցնում են այդ իրավունքը, եթե ինքնակամ հեռանում են թագավորությունից: Սակայն եթե նրանց արտասահման է ուղարկում գործատուն կամ նրանք այնտեղ սովորում են, ձայնի իրավունքը պահպանվում է:

Voxmeter սոցիոլոգիական կենտրոնի ամենավերջին հարցումը վկայում է, որ քվեարկությունից հետո 74 մանդատը բաժին կհասնի աջ ցենտրիստական կապույտ դաշինքին, 101-ը՝ կարմիր ձախ ցենտրիստականին: Առաջինը կազմված է Սոցիալ դեմոկրատական, Սոցիալ-լիբերալ եւ Սոցիալիստական ժողովրդական կուսակցություններից, ինչպես նաեւ Միասնական ցուցակ կուսակցություններից՝ «Կարմրականաչ» դաշինքից եւ «Այլընտրանք»-ից:

Երկրորդը՝ Լիբերալ կուսակցությունից, Դանիական ժողովրդական եւ Պահպանողական ժողովրդական կուսակցությունից, ինչպես նաեւ Լիբերալ դաշինքից: Այսպիսով կապույտ դաշինքը կկորցնի 16 մանդատ ի տարբերություն 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների, իսկ կարմիր դաշինքը վերջին 50 տարում կունենա լավագույն արդյունքը:

Կանխատեումների համաձայն՝ այս տարի ընտրություններին ամենից շատ ձայն կկորցնի իշխող կոալիցիային աջակցող Դանիական ազգային պահպանողական ժողովրդական կուսակցությունը, որին 9.1 տոկոս են կանխատեսում: Նախորդ՝ 2015 թվականի ընտրություններին, կուսակցությունը ստացել էր ձայների 21.1 տոկոսը՝ դառնալով երկրորդը սոցիալ դեմոկրատներից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները