Գերմանիայում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել սանիտարին 85 պացիենտի սպանության պատճառով

20:18   06 Հունիս 2019    428

Օլդենբուրգի շրջանային դատարանը 85 պացիենտի սպանության մեջ մեղավոր է ճանաչել եւ ցմահ բանտարկության դատապարտել նախկին սանիտար Նիլս Հյոգելին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով N-TV-ին։

Նախկին սանիտարը մեղադրվել է 97 մարդու սպանության մեջ։ Պաշտպանությունը պնդել է, որ նա սպանել է 55 պացիենտի, 14 դեպքում նա, իբր, մահափորձ է կատարել։ Եվս 31 դեպքում, պաշտպանության կարծիքով, նրան պետք է արդարացնել։

Հյոգելը սանիտար է աշխատել 2000-2005 թվականներին Դելմենհորթ եւ Օլդենբուրգ քաղաքների կլինիկաներում։ Նա ծանր հիվանդ մարդկանց ավելորդ չափաքանակով դեղեր է տվել սրտանոթային հիվանդությունների դեմ։ Բուժաշխատողներից մեկը 2005-ի ամռանը պատահաբար տեսել է, թե ինչպես է սանիտարը պացիենտին դեղեր ներարկում, եւ տեղեկացրել է ղեկավարությանը։

2015-ին Հյոգելը դատապարտվել է ցմահ բանտարկության երկու մարդու սպանության համար։ Բայց արդեն առաջին դատավարության ժամանակ քննությունը եկավ այն եզրակացության, որ նախկին սանիտարի խղճին շատ ավելի մեծ թվով սպանություններ եւ մահափորձեր կան։ 2018-ի դեկտեմբերին Հյոգելը խոստովանեց մոտ 100 մարդու սպանություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները