Ազարը տեղափոխվում է Ռեալ

21:43   06 Հունիս 2019    560

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։

Այս մասին է հաղորդում The Telegraph-ը։ Աղբյուրի պնդմամբ՝ կողմերը վերջնական համաձայնություն են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Հաղորդվում է, որ լոնդոնցիները գործարքից կվաստակեն 130 միլիոն ֆունտ։

Սկզբնական շրջանում «Ռեալը» չէր ցանկանում վճարել 88 միլիոն ֆունտից ավել։ Աղբյուրը հաղորդում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու պահին «Չելսին» այդքան չի վաստակի, սակայն հավելյալ բոնուսներով գործարքի արժեքը կկազմի հենց 130 միլիոն ֆունտ։

«Չելսիի» կողմից բանակցությունները վարել է ակումբի տնօրեն Մարինա Գրանովսկայան։ Էդեն Ազարը հանդես է գալիս «Չելսիի» կազմում 2012 թվականից։ Նա համալրել «կապույտների» շարքերը ֆրանսիական «Լիլից»։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բելգիացի կիսապաշտպանը հայտարարել էր, որ եկել է նոր մարտահրավերների ժամանակը՝ ակնարկելով տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ազար   Ռեալ  


Վերնագիրի այլ պիտակները