Արգենտինան եւ Բրազիլիան կարող են միասնական արժույթ ստեղծել. Globo

11:19   07 Հունիս 2019    408

Արգենտինան եւ Բրազիլիան դիտարկում են միասնական արժույթի ստեղծման հնարավորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Globo բրազիլական թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ համապատասխան պլաններն Արգենտինայի գործարար շրջանների հետ Բուենոս Այրես այցի ընթացքում կայացած հանդիպման ընթացքում ազդարարել են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եւ երկրի Էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը:

Ինչպես հայտնել Է թերթը՝ վկայակոչելով ձեռնարկատիրական շրջանների աղբյուրներ, նման մակրոտնտեսական նախագիծ առաջարկվում Էր նաեւ ավելի վաղ: Նրանց կարծիքով՝ այն երկու պետությունների քաղաքական դիրքերի մերձեցման բնական շարունակությունն Է, որտեղ ավելի վաղ միաժամանակ իշխանության գլուխ Էին ձախ քաղաքական ուժերը, որոնց ներկայում Արգենտինայում եւ Բրազիլիայում փոխարինել են աջերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Globo  


Վերնագիրի այլ պիտակները