Արկի մեջ ցարական ժամանակների գանձ են գտել

12:26   07 Հունիս 2019    547

Էստոնիայում սակրավորները Պյարնուսկի շրջանում Առաջին աշխարհամարտի ժամանակների 150 մմ-անոց արկի մեջ հայտնաբերել են գանձ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ERR-ը։

Հաղորդվում է, որ արկի լիկվիդացիայի ժամանակ հայտնաբերվել են ցարական ժամանակների դրամներ 1898-1910 թթ թվագրվող։

Ընդհանուր առմամբ, հայտնաբերված դրամների քանակը կազմել է 5100 ռուբլի։ Ըստ մասնագետների, դրամները արկի մեջ են պահել հատուկ կերպով։ Տեղի պատմաբանները պարզելու են դրամների ծագումն ու գնահատելու գտածոյի մշակութաբանական արժեքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էստոնիա  


Վերնագիրի այլ պիտակները