Էդեն Ազարը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

09:52   08 Հունիս 2019    636

Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը Լոնդոնի «Չելսիից» պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի ներկայացման արարողությունը կկայանա հունիսի 13-ին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ազարը «Չելսիի» կազմում անցկացրել է 7 մրցաշրջան, մասնակցել 352 հանդիպման, դարձել 110 գոլի հեղինակ։ Երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել է երկրի գավաթում և անգլիական լիգայի գավաթում։ Ինչպես նաև երկու անգամ «արիստոկրատներին» օգնել է հաղթել Եվրոպա լիգայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էդեն-Ազար   Ռեալ  


Վերնագիրի այլ պիտակները