NASA-ն տիեզերակայանը կբացի մասնավոր ճանապարհորդների համար

09:56   08 Հունիս 2019    662

Ուրբաթ NASA-ն հայտարարել է, որ այսուհետեւ Միջազգային տիեզերական կայանը բաց է մասնավոր անձանց համար, հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ մասնավոր տիեզերագնացների առաջին թռիչքը տեղի կունենա հաջորդ տարվանից ոչ ուշ:

Այս էկզոտիկ ճանապարհորդության սիրահարները ստիպված կլինեն փող կուտակել. Տիեզերակայանի տոմսը կարժենա 58 մլն դոլար: Դրանից բացի, ինչպես հայտնել է գործակալության ֆինանսական սպա Ջեֆ ԴեՎելթը, մասնավոր ճանապարհորդները կայանման մեկ գիշերվա համար պետք է վճարեն 35 հազար դոլար: Կայան ուղեւորությունը կտեւի 30 օր:

«Եթե մասնավոր տիեզերագնացը ժամանի կայան, նա պետք է վճարի անվտանգության, սնվելու, ջրի եւ այդ կարգի ամեն ինչի համար»,- ասել է Դե Վելթը: Տիեզերակայան թռիչքի համար պարտադիր չէ ճանապարհորդների ԱՄՆ քաղաքացի լինելը: Միակ պայմանն այն է, որ թռիչքը պետք է կատարվի ԱՄՆ կառավարած հրթիռով:

2011 թվականին շաթլ ծրագիրը փակելուց հետո NASA-ն տիեզերագնացներին տիեզերակայան էր ուղարկում ռուսական հրթիռներով: Իսկ հիմա գործակալությունը պայմանագիր է կնքել SpaceX եւ Boeing ընկերությունների հետ ապագայում թռիչքներ իրականացնելու համար: Ուղեծիր ուեւորվելու համար մասնավոր անձինք պետք է համաձայնագիր կնքեն հենց այս ընկերությունների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները