Ձերբակալվել է ԳՀՎ նախկին զինծառայողի սպանության գործով ութերորդ մասնակիցը

10:35   08 Հունիս 2019    519

Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից բերման է ենթարկվել Մերձմոսկովյան շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի ութերորդ մասնակիցը, որի հետևանքով զոհվել է գլխավոր հետախուզական վարչության նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Մինչ այդ Մոսկվայի Կրասնոգորսկի դատարանը գործով յոթ անձի է ձերբակալել։ Նշվում է, որ նրանց թիվը կարող է հասնել տասի։ Պետրենկոյի խոսքով՝ ձերբակալվածներից մեկն արդեն սպանության մեջ է մեղադրվում, մյուսները՝ խուլիգանության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիկիտա-Բելյանկին  


Վերնագիրի այլ պիտակները