Թրամփն ԱՄՆ դեսպանատներին թույլ չի տվել ծածանել ԼԳԲՏ շարժման դրոշները

11:33   08 Հունիս 2019    347

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներին թույլ չի տվել հունիսին ծածանել ծիածանագույն դրոշները, որոնք ԼԳԲՏ շարժումն են խորհրդանշում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է NBC News-ը։

Երեք դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ համապատասխան հարցումներ Վաշինգտոնին հղվել են Իսրայելի, Գերմանիայի, Բրազիլիայի և Լատվիայի դեսպանատներից։ Դրանք կապված են նրա հետ, որ հունիսը ԼԳԲՏ-ի հպարտության ամիս է համարվում։

Ընդգծվում է, որ չնայած ԼԳԲՏ հանրությանն աջակցելու Թրամփի հայտարարություններին՝ Վաշինգտոնը չի թույլատրել ծածանել նրանց դրոշները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները