Զելենսկին մեկնաբանել է Գերագույն ռադան ցրելու իր որոշումը

15:46   08 Հունիս 2019    287

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն ռադան ցրելու վերաբերյալ իր որոշումը ճիշտ է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նա նշել է, որ նման եզրահանգման է եկել` հետևելով խորհրդարանի կատարած աշխատանքին` վերջին շաբաթվա ընթացքում:

Զելենսկին բացատրել է, որ խորհրդարանը ցրելուց հետո իր մոտ կասկածներ էին առաջ եկել, թե արդյո՞ք ճիշտ քայլ է կատարել, սակայն հիմա վստահ է, որ դա անհրաժեշտ էր: Նա ընդգծել է, որ խորհրդարանը չի հրաժարվել իր կառավարման նախկին համակարգից, անձեռնմխելի է թողել հին նախարարներին, ինչպես նաև շարունակում է անօրինական հարստացման համար պատասխանատվություն չկրել:

«Շնորհակալ եմ, որ Ձեր «բեղմնավոր» աշխատանքով ապացուցում եք իմ կայացրած որոշման իրավացիությունը»,- ասել է Զելենսկին, որի հրամանով հուլիսի 21-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Գերագույն-ռադա  


Վերնագիրի այլ պիտակները