Մադուրոն կարգադրել է բացել կոլումբիա-վենեսուելական սահմանը

09:12   09 Հունիս 2019    429

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է բացել Կոլումբիայի հետ ունեցած իր երկրի սահմանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է իր թվիթերյան էջում կատարած գրառումով։

Մադուրոն ասել է, որ վենեսուելացիները կարիք չունեն սահմաններ փակելու, քանի որ նախ՝ խաղաղասեր ժողովուրդ են եւ ապա՝ ամուր կերպով պաշտպանում են իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները