Ռոնալդուն կանգնեցրել է ավտոբուսը հանուն լեյկեմիայով հիվանդ երեխայի հետ լուսանկարվելու

12:05   09 Հունիս 2019    583

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ աչքի է ընկել վեհանձն արարքով:

Այս մասին հաղորդում է «Սովետսկի սպորտ»-ը: «Յուվենտուսի» հարձակվողը վարորդին խնդրել է կանգնեցնել ավտոբուսը՝ լուսանկարվելու համար պատանի երկրպագուի հետ: Տղան կանգնել էր ճանապարհի մոտ՝ հարձակվողին ուղղված խնդրանքով պլակատով: Ռոնալդուն այն կատարել է:

«Կրիշտիանու Ռոնալդու, գրկիր ինձ»,- ասվում էր գրության մեջ: Ինչպես հայտնի է դարձել ESPN-ին, երեխան 11-ամյա Էդուարդն էր: Նա հիվանդ է լեյկեմիայով:




Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները