Չինաստանի ածխահանքում փլուզման հետեւանքով ինը մարդ Է զոհվել

10:09   10 Հունիս 2019    458

Չինաստանի Ցզիլին հյուսիսարեւելյան նահանգի «Կունգան» տնտեսական զարգացման շրջանում ածխի հանքահորի փլուզման զոհ Է դարձել ինը մարդ, եւս 10 հոգի վիրավորվել Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները:

Փլուզման մասին հաղորդումն ստանալուց հետո ձեռնարկության ղեկավարությունը եւ իշխանություններն անհապաղ կազմակերպել են փրկարարական աշխատանքներ, որոնք այս պահին ավարտված են, նշված Է տեղական զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրություններում:

Տեղեկատվություն չկա այն մասին, թե քանի մարդ Է եղել հանքախորշում փլուզման պահին, միայն հայտնում են, որ «մնացած հանքափորները բարեհաջող բարձրացվել են վեր»: Նախնական կարգով փլուզման պատճառ են համարում 2,3 մագնիտուդով երկրաշարժը, սկսվել Է հետաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները