Ալափարսցիները ճանապարհ են փակել

12:59   10 Հունիս 2019    901

Արդեն մի քանի ժամ է, Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բնակիչները ասում էին. «Մեր համբերության բաժակը լցվել է։

10 տարուց ավելի է, երբ ոռոգման սեզոնը սկսվում է, մենք զգում ենք, որ մատնվել ենք անտարբերության։

Ջրի կարոտ ենք մնում, ցանքատարածություններն ու այգիները չենք կարողանում ջրենք»...

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը և Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը։

Տեղում է նաև Կոտայքի մարզի ջրային տնտեսության պետ Առաքել Խաչատրյանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները