Լեհաստանում թունել են հայտնաբերել, որը կարող է Սաթե սենյակ տանել

15:18   11 Հունիս 2019    298

Մամերկի բնակավայրում, գերմանական բունկերների համալիրի տարածքում, թունելի մուտք է հայտնաբերվել, որը կարող է «Սաթե սենյակ» տանել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Sun»-ին, պարբերականի համաձայն, թանգարանային աշխատողներն այն գտել են հատուկ գեոռադարի օգնությամբ: Անցուղու չափերը դեռևս հայտնի չեն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանի աշխատակից Բարթոլոմեյ Պլեբանչիկը հույս է հայտնել, որ մինչև հունիսի վերջը կհաջողվի թունելը բացել:

Թունելի մակերեսին 100 կիլոգրամանոց սալաքար, ինչպես նաև սերտաճած ծառ կա: Սա վկայում է այն մասին, որ թունելը չի բացվել մի քանի տասնամյակների ընթացքում:

Պատմաբանի խոսքերով, դա հիմք է տալիս պնդելու, որ պատերազմից հետո ոչ ոք չի բացել թունելը:

Պետրոս I-ին նվիրված «Սաթե սենյակը» 1941թ.-ին գերմանացիները տեղափոխել են Քյոնիքսբերգի Թագավորական ամրոց: 1945 թ.-ին այն անհետ կորել է: Այդ ժամանակից ի վեր աշխարհի պատմաբաններն ու հնագետները զբաղվում են դրա որոնումներով: Այսպիսով, 2017-ին հաղորդվել է, որ օբյեկտը փնտրում են Դրեզդենի մոտակայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները