Amazon-ը գլխավորել է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանշային աղյուսակը

15:27   11 Հունիս 2019    304

Առցանց վաճառքով զբաղվող Amazon ամերիկյան ընկերությունը գլխավորել է աշխարհի 100 ամենաթանկարժեք բրենդների ցանկը՝ առաջ անցնելով Apple և Google ընկերություններից, որոնք 2007թ.-ից ի վեր առաջինն են եղել վարկանշային աղյուսակում:

Վարկանշային աղյուսակը տեղադրվել է BrandZ կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Amazon-ի արժեքը 315,6 մլրդ դոլար է կազմել: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ընկերությունը բարելավել է դիրքերը 2 հորիզոնականով՝ 3-րդից հայտնվելով 1-ին տեղում:

Անցած տարվա առաջատարը՝ Google ընկերությունը, 309 մլրդ դոլար արժեքով հայտնվել է 3-րդ հորիզոնականում, իսկ Apple ընկերությունը 309,6 միլիարդով նախորդ ցուցանիշի համեմատ պահպանել է դիրքերը՝ մնալով 2-րդ հորիզոնականում:

Աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկում հայտնվել են նաև Microsoft (251,2 մլրդ) և Visa (177,9 մլրդ) ընկերությունները, որոնց հետևում են Facebook-ը (158,9 մլրդ), Alibaba-ն (131,2 մլրդ), Tencent հեռահաղորդակցային ընկերությունը (130,8 մլրդ) և Mcdonald’s-ը (130,4 մլրդ): Տասներորդ տեղում է AT&T-ն՝ 108,4 մլրդ դոլարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները