ՎԵՏՕ–ն բողոքի ակցիա է իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի առջև. ուղիղ

16:30   11 Հունիս 2019    514

ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի նախաձեռնությամբ «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի առջև անցկացվում է բողոքի ակցիա:

Այս մասին նախապես ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր Մալյանը՝ ասելով, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի տնօրեն, իր բնորոշմամբ «Հայաստանի վարչապետ Լարիսա Մինասյանը» դժգոհել էր արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի առիթով:

Նարեկ Մալյանը նշել էր նաև, որ Արտակ Զեյնալյանն ակտիվ գործակցում էր «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի հետ, որը ֆինանսավորում է Ջորջ Սորոսը:

Նարեկ Մալյանն ուղիղ եթերում ասել էր, որ Արտակ Զեյնալյանը, հասկանալով, որ այն պայմանները, որ դնում է Ջորջ Սորոսն իր առջև, ապապետական են և պետականաքանդ, ու հրաժարվեց դրանք ի կատար ածելուց: Նրա խոսքով՝ դա զայրացրել է Լարիսա Մինասյանին, որն էլ ստիպել է Զեյնալյանին, որ հրաժարականի դիմում ներկայացնի:

«Այդ նույն տրամաբանությամբ Սորոսի գրասենյակը պահանջում է վարչապետից, որ Հայաստանում արդարադատության նախարար նշանակվի Ռուստամ Բադասյանը, ում կենսագրական առանձին դրվագներին մենք կանդրադառնանք, խոսքը հատկապես նրա զինծառայությունից խուսափելու մասին է՝ ինչ-որ հիվանդության պատճառով: Այս պահին փակագծեր չեմ բացի, թող նշանակումը լինի, նոր: Այս թեմայով հրապարակելու բազմաթիվ նյութեր ունենք դեռ»,- նշել էր Նարեկ Մալյանը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները