Հոնկոնգի խորհրդարանը հետաձգեց արտահանձնման մասին օրենքի քննարկումը

11:03   12 Հունիս 2019    226

Հոնկոնգի Օրենսդրական խորհուրդը որոշել Է հետաձգել ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի քննարկման համար նիստի անցկացումը բողոքի բազմահազարանոց ակցիայի ֆոնին, որն ընդգրկել Է քաղաքի կենտրոնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է RTHK ռադիոկայանը:

Խորհրդարանի քարտուղարությունում չեն ճշտել, թե ինչ ժամկետով կարող Է հետաձգվել նստաշրջանը:

Ավելի վաղ Հոնկոնգի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնք դեմ են արտահայտվում օրինագծին: ՏԱՍՍ-ի թղթակցի վկայությամբ, հանրահավաքի մասնակիցները լցվել են կառավարական համալիրին եւ Օրենսդրական խորհրդին հարող փողոցները Ադմիրալտիի շրջանում: Մարդկանց բազմություններն արգելափակել են տրանսպորտի երթեւեկությունը, ինչի հետեւանքով ճանապարհային լուրջ խցանումներ են առաջացել:

Մի քանի հարյուր ցուցարարներ ողջ գիշերն անցկացրել են քաղաքի կենտրոնում: Առայժմ միջադեպեր ու արմատական գործողություններ չեն գրանցվել: Ոստիկանությունը ձեռնպահ Է մնում հավաքվածներին ցրելուց: Կարգուկանոնի պահպանման համար մոբիլիզացվել Է իրավապահ մարմինների 5 հազար աշխատակից:

Հոնկոնգում ցուցարարները բողոքում են ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի եւ այդ ինքնակառավարվող հատուկ վարչական շրջանի ներքին գործերի նկատմամբ Չինաստանի իշխանությունների կողմից վերահսկողության ուժեղացման դեմ:

Նորամուծությունը թույլ կտա Չինաստանի իշխանությունների պահանջով մայր ցամաք հանձնել այն անձանց, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենքների խախտման մեջ:

Դրա դեմ հանդես Է գալիս տեղական ընդդիմությունը, որն անհանգստացած Է Հոնկոնգի ներքին գործերի նկատմամբ Պեկինի վերահսկողության ուժեղացումից: Ընդդիմությունը զգուշանում Է, որ արտահանձնումը կարող Է տարածվել ոչ միայն քրեական եւ կոռուպցիոն գործերի ֆիգուրանտների, այլեւ իրավապաշտպանների եւ այլախոհների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները