Սաակաշվիլին ասել է՝ ինչ արժեն Ուկրաինայի քաղաքական ուժերի կուսակցական ցուցակներում տեղերը

11:55   12 Հունիս 2019    533

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «nv.ua»-ին, Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքական ուժերը վաճառում են իրենց տեղերը խորհրդարանում:

«Ուկրաինայում բոլոր կուսակցությունները (ես չեմ խոսում Զելենսկու կուսակցության մասին, ուր մարդիկ իսկապես ձգտում են) վաճառում են իրենց տեղերը: Դա նրանք «ներդրող» են անվանում, նրանք ասում են՝ «ահա մենք ունենք 10, 12, 16 ներդրողի տեղ: Այդտեղ էլ զրույցը վերջանում է»,- ասել է Սաակաշվիլին:

Ըստ նրա՝ կուսակցական ցուցակում տեղը միջինն արժե 500 000-ից 3 մլն դոլար:

Hayatsk.info


Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները