Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց. Ուղիղ

12:00   12 Հունիս 2019    478

Կոնդի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Կոնդի բնակիչները ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։

Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով` 30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրի պետական կոմիտեն չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները