Կունդուզի նահանգում աֆղանցի զինծառայողներ են սպանվել սխալ ավիահարվածի հետեւանքով

14:21   12 Հունիս 2019    298

Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Կունդուզի նահանգում անվտանգության ուժերի առնվազն հինգ աշխատակիցներ են զոհվել, եւս յոթը վերքեր ստացել ռազմակայանին հասցված սխալ ավիահարվածի հետեւանքով, որի թիրախը պետք Է լինեին զինյալները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 12-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին:

Նրանց տվյալներով՝ օդից Իմամ-Սահիբի շրջանում ռազմակայանի վրա կրակ են բացել տեղական ժամանակով 02:00-ին: «Սինհուա»-ն նշում Է, որ սա կառավարական ուժերի կամ նրանց դաշնակիցների հարվածի արդեն առաջին դեպքը չԷ, որի զոհ են սխալմամբ դառնում աֆղանցի զինծառայողները:

Նշվում Է, որ Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչը հրաժարվել Է ճշտել, թե ռազմակայանը գրոհած ինքնաթիռները պատկանում Էին երկրի ռազմաօդային ուժերին, թե ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները