ԱՄՆ-ն առաջնահերթություն է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը. Ջորջ Քենթ

15:31   12 Հունիս 2019    364

«ԱՄՆ-ն առաջնահերթություն է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, այս մասին «Atlantic Council»-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը:

Նա նշել է, որ իր երկիրը ինչպես միշտ, հավատարիմ է Մինսկի գործընթացին:

«Մենք համարում ենք, որ այս հակամարտության կարգավորումը կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի անվտանգության և բարգավաճման համար: Վերջերս ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը մյուս համանախագահների հետ միասին այցելեց տարածաշրջան՝ շարունակելու նախարարների և բարձր մակարդակով հանդիպումների կազմակերպումը:

Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այս ձգձգվող հակամարտության՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա կարգավորմանը հասնելու ուղղությամբ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-Ղարաբաղ   Ջորջ-Քենթ  


Վերնագիրի այլ պիտակները