Աբեն ժամանեց Թեհրան

16:59   12 Հունիս 2019    226

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 12-ին պաշտոնական այցով ժամանել է Թեհրան՝ դառնալով 41 տարվա ընթացքում Ճապոնիայի՝ Իրան այցելած առաջին վարչապետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ճապոնիայի կառավարության՝ Իրան այցելած վերջին ղեկավարը եղել Է Տակեո Ֆուկուդան: Դա տեղի Է ունեցել 1978 թվականին՝ դեռ նախքան շահի տապալումը եւ իսլամական հանրապետության կազմավորումը: Այսպիսով, Աբեն դարձել Է Ճապոնիայի՝ իսլամական հանրապետություն այցելած առաջին վարչապետը:

Աբեին, պետական հեռուստատեսության հրապարակած կադրերի համաձայն, «Մեհրաբադ» օդանավակայան ժամանելուց հետո դիմավորել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այցի ընթացքում, որը կտեւի հուլիսի 12-ից մինչեւ 14-ը, պլանավորված են Ճապոնիայի վարչապետի հանդիպումները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:

Ճապոնիայի վարչապետի այցն ընթանում է Տոկիոյի երկու գործընկերների՝ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրման պայմաններում, որը տեղի է ունենում ամերիկյան հակաիրանական պատժամիջոցների խստացման եւ ռազմական լարվածության աճի ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբեն   Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները