Թրամփը լրատվամիջոցների առաջ պատահմամբ բացահայտել է Մեքսիկայի հետ համաձայնագրի մանրամասները

20:35   12 Հունիս 2019    82

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անզգուշաբար բացահայտել է Մեքսիկայի հետ ներգաղթի առնչությամբ համաձայնագրի մանրամասները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահը ձեռքում թղթի կտոր է պահել, որը համաձայնագրի մասին տեղեկություններ է պարունակել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփն այնքան ուժգին է թափահարել թերթիկը, որ լրատվամիջոցներին հաջողվել է լուսանկարել այն: Լուսանկարում երևում է տեքստից մի քանի նախադասություն:

«Մեքսիկայի կառավարությունը երկրի օրենքների սահմաններում կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի: Կառավարությունը պետք է երաշխավորի, որ այն ուժի մեջ մտնի 45 օրվա ընթացքում»,- ասված է փաստաթղթի երևացող մասում:

Նշենք, որ համաձայնագիրը վերաբերում է Մեքսիկայի՝ իր տարածքով դեպի ԱՄՆ ներգաղթյալների հոսքը կանգնեցնելուն: Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր ծրագիրը քննարկելուց՝ հայտարարելով, որ այն գաղտնի է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները