Մեքսիկայում զինված հանցագործների խումբը լրագրողի է սպանել

21:46   12 Հունիս 2019    154

Զինված հանցագործների խումբը հունիսի 12-ին Մեքսիկայի Ուիմանգիլո քաղաքում սպանել է լրագրող Նորմա Սարաբիային՝ սեփական տան դռների մոտ:

Սպնության շարժառիթները դեռ հստակեցված չեն: Դեպքի վայրում աշխատում են քննիչները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր Մեքսիկայում սպանվել է ավելի քան 140 լրագրող: Լրատվամիջոցների ևս 21 աշխատակից 2005 թվականից համարվում է անհետ կորած:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները