ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

21:55   12 Հունիս 2019    118

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները:

Նշվում է, որ պատժամիջոցները կիրառվել են Իրանի երկու քաղաքացիների, ինչպես նաև իրանական մեկ ընկերության հանդեպ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարզաբանվում է, որ երկու իրանցիները և ընկերությունը ցուցակի մեջ են հայտնվել Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապի պատճառով, որը ԱՄՆ իշխանությունների կողմից ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները