Իսպանիայում հայտնաբերվել է Կոլումբոսի՝ Ամերիկայից վերադարձի մասին հայտնող նամակը

14:49   14 Հունիս 2019    527

Իսպանիայում ազնվականության պատմական արխիվներում հայտնաբերվել է ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար Քրիստափոր Կոլումբոսի՝ Ամերիկայից վերադարձի մասին հայտնող հեռագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նամակը գրված է Պորտուգալիայի թագավոր Ժուան II-ի կողմից և ուղղված է Ֆերդինանդ II Արագոնացուն, որն այդ ժամանակ Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի հետ Բարսելոնայում էր գտնվում:

Նամակում հաստատվում է, որ ծովագնացը վերադարձել է Ատլանտյան օվկիանոսով կատարած իր առաջին ճամփորդությունից և եվրոպացիներին անհայտ մայրցամաք է հայտնաբերել:

«Այստեղ՝ մեր քաղաք Լիսաբոնի նավահանգիստ ժամանեց ձեր ծովակալը, որին շատ ուրախ ենք տեսնել»,- ասված է նամակում: Նամակը պահպանվել է լավ վիճակում: Դրա իսկությունն արդեն հաստատվել է, ինչպես նաև հաստատվել է, որ դրանից այլ օրինակներ չկան:

Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ Ամերիկայի ափերին հասել է 1492թ.-ին, այնուհետև ևս 3 ճամփորդություն է ձեռնարկել դեպի Նոր աշխարհ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները