Շվեդիայի համայնքում վարչական շենքի վրա բարձրացվել է ԽՍՀՄ դրոշը

14:48   18 Հունիս 2019    674

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Expressen»-ին, անհայտ անձինք շվեդական Թեբյու համայնքի վարչական շենքի վրա բարձրացրել են ԽՍՀՄ դրոշը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Դրոշը հայտնաբերվել է շենքի հսկիչի կողմից։ Անվտանգության ծառայությունը պատահածին վերաբերվել է ամենայն լրջությամբ, միջադեպի մասին կտեղեկացվի ոստիկանությանը, ասել է համայնքապետարանի պահպանության պետ Գուստավ Սունդմանը։

Ներկա պահին հայտնի չէ, թե ով կարող էր դրոշը բարձրացնել շենքի վրա, մուտքի իրավունք ունեին միայն շենքի աշխատակիցները, նշում է պարբերականը։

«Դրա համար բանալի է պետք, ուստի մենք պետք է պարզենք, թե ինչպես կարող էր նման բան պատահել։ Հավանաբար, դա տեղի է ունեցել գիշերը, բայց առայժմ ճշգրիտ չգիտենք», - ամփոփել է Սունդմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները