Մադրիդի շրջակայքում քաղաքի ավերակներ են հայտնաբերվել

15:42   21 Հունիս 2019    659

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Live Science»-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի շրջակայքում հնագետները հինավուրց քաղաքի ավերակներ են հայտնաբերել, որտեղ, հնարավոր է, տեղակայված լինի Եվրոպայի ամենահին մզկիթներից մեկը:

Գեոմագնիսական հետազոտությունների ժամանակ հնարավոր է եղել մանրամասն ուսումնասիրել վեսթգոթերի Ռեկկոպոլիս քաղաքի ավերակները: Այնտեղ պալատի հետքեր և կառույց է հայտնաբերվել, որն էլ հենց կարող է մզկիթը լինել:

Գիտնականները նկատել են, որ քաղաքի մեծ կառույցներից մեկը տարբերվում է մյուսներից, իսկ նրա դիրքը համընկնում է մուսուլմանների սուրբ քաղաքի՝ Մեքքայի ուղղությանը, շինության նախագիծը մզկիթ է հիշեցնում:

Այս վարկածը հնարավոր կլինի հաստատել միայն պեղումների արդյունքում: Հայտնի է, որ վեսթգոթերի հինավուրց քաղաքը հիմնադրվել է շուրջ 1400 տարի առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադրիդ  


Վերնագիրի այլ պիտակները