Բիլլ Գեյթսը խոստովանել է, թե որն է եղել երբևէ գործած իր ամենամեծ սխալը

21:04   24 Հունիս 2019    734

Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթը հայտնել է, որ ընկերությունում իր մեծագույն սխալն այն է եղել, որ թույլ է տվել Google ընկերությանը թողարկել Android օպերացիոն համակարգը:

«Ամենամեծ սխալն իմ անփորձ ղեկավարումն է եղել, որը թույլ չի տվել Microsoft-ին դառնալ այն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն այսօր ունիվերսալ համակարգ է՝ Apple-ին չպատկանող հիմնական համակարգը, իսկ Apple-ից զատ շուկայում միայն մեկ այլընտրանքային համակարգի համար տեղ կա. և այն 400 մլրդ դոլար արժե»,- նշել է Գեյթսը:

Նա պարզաբանել է, որ iOS համակարգի այլընտրանքային համակարգ ստեղծելը թոյւլ կտար Microsft-ին «հաղթող դուրս գալ և ստանալ ամեն ինչ»: Գեյթսն ընդգծել է, որ Microsoft-ը նախկինի պես «շատ հզոր» է, և եթե ինքն այդ սխալը թույլ տված չլիներ, հիմա այն առաջատար ընկերություն կհամարվեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները